Վրաստանի նորընտիր վարչապետը հայտարարել Է, թե որն Է լինելու իր առաջին նախաձեռնությունը

Armenpress 11:45, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի պաշտոնում Մամուկա Բախտաձեի առաջին նախաձեռնությունը կլինի նախարարների կաբինետի անդամների թիվը 14-ից մինչեւ 11 կրճատելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բախտաձեն լրագրողներին հայտարարել Է խորհրդարանի կողմից իր կառավարությանն ու ծրագրին վստահության հայտնումից անմիջապես հետ:

Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց Մամուկա Բախտաձեին, որը վարչապետի պաշտոնում փոխարինել Է Գիորգի Կվիրիկաշվիլիին: «Առաջին նախձեռնություններից մեկը, որը ես կներկայացնեմ խորհրդարանին, կլինի փոքր կառավարության հայեցակարգը, որը նախարարությունների թվի կրճատում Է նախատեսում մինչեւ 11: Երեք շաբաթից ես կկարողանամ խորհրդարանին ներկայացնել նորացված կաբինետին, որը ինձ հետ միասին իրականացնելու Է կառավարության ներկայացրած ծրագիրը»,- ասել Է Բախտաձեն:

Դրա հետ մեկտեղ նա չի ճշտել, թե հատկապես որ նախարարություններն են կրճատվելու: «Նոր կաբինետում անպայմանորեն կլինեն նոր դեմքեր: Մենք բանակցություններ ենք վարում շատ հետաքրքիր թեկնածուների հետ»,- հավելել Է Բախտաձեն: Ներկայում Վրաստանում կա 13 նախարար եւ մեկ պետնախարար: Ավելի վաղ Մամուկա Բախտաձեն հրապարակել Է իր գերակայությունները վարչապետի պաշտնում: Նա ասել Է, թե իր տեսլականը հիմնված կլինի հետեւյալ սկզբունքների վրա. «Առաջին՝ վրաց ժողովրդի պատմական ընտրությունը ավարտին հասցնելը եւ Վրաստանի լիարժեք ինտեգրումը եվրատլանտյան տարածքում:

Այս տեսակետից «Վրացական երազանքն» ավելի շատ հաջողություններ ունի, եւ այդ հաջողությունները պետք Է խորացնել ու ամրապնդել: Երկրորդ՝ ինովացիոն ու հիմնարար բարեփոխումներ կիրականացնենք անհրաժեշտ բոլոր ուղղություններով: Այդ բարեփոխումների արդյունքում մենք կձեւավորենք նոր տնտեսական մոդել՝ խաղի նոր արդարացի կանոններով, որը կվերաբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքի, մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք կարող ենք ու կկրճատենք խզումը դեմոկրատիայի բարձր ստանդարտի ու տնտեսական դրության միջեւ:

Բանականաբար, կշարունակենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ու ուժեղացումը: Երրորդը՝ փոքր կառավարության հայեցակարգն Է, Վրաստանին հարկավոր են փոքր, բայց միեւնույն ժամանակ ճկուն ու արդյունավետ կառավարական գերատեսչություններ: Դրա հետ մեկտեղ նպատակահարմար եմ համարում ուժեղացնել այդ գերատեսչությունների ինստիտուցիոնալ ու հասարակական հսկողությունը, նաեւ հակակոռուպցիոն գծով: Չորրորդ սկզբունքը, որը, պետք Է անկեղծ ասեմ, իմ կյանքի գլխավոր գերակայությունն Է , կրթությունն Է, ինովացիան եւ երիտասարդությունը:

Հենց մոտիվացված, ձեռնարկչական Էնտուզիազմով լի, եւ, որ գլխավորն Է, իր հնարավորություններին վստահ երիտասարդությունը կբերի այն արդյունքը, որը Վրաստանին տեղ կապահովի զարգացած տնտեսական երկրների շարքում»: «Հենց այդ Վրաստանն Է միակ ու այլընտրանք չունեցող առաջարկը մեր աբխազ ու օս եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան միասնական ընտանիք»,- հայտարարել Է Մամուկա Բախտաձեն, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am