Մալեւիչի «Բնանկարը» 10,4 մլն դոլարով վաճառվել Է Լոնդոնի աճուրդում

Armenpress 11:39, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանգարդիստ նկարիչ Կազիմիր Մալեւիչի (1879 – 1935) «Բնանկար» կոչվող նկարը 7,88 միլիոն ֆունտ ստեռլինգով (10,4 միլիոն դոլարով) վաճառվել Է Լոնդոնում կայացած աճուրդում: Հունիսի 20-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Christie’s աճուրդային տանը՝ «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» երեկոյան աճուրդի արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մալեւիչը «Բնանկարը» նկարել Է 1911 թվականին ֆրանսիացի հետիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի ազդեցության ներքո: Գործը հայտնաբերվել Է պատերազմից հետո եւ ձեռք Է բերվել Բազելի Գեղարվեստական թանգարանի կողմից, որի հավաքածուում Էլ գտնվել Է ավելի քան 50 տարի, նախքան վերադարձվել Է նկարչի ժառանգներին: Մայիսի 16-ին Նյու Յորքի Christie’s-ի աճուրդում Մալեւիչի «Սուպերմատիկ կոմպոզիցիա» նկարն իրացվել Է 85,8 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային գին Է դարձել նկարչի ստեղծագործության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am