Թուրք հասարակությունը հոգնել Է Էրդողանի իշխանությունից. նախագահի թեկնածու Դեմիրթաշ

Armenpress 17:32, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հասարակությունը շատ հոգնած Է կառավարող կուսակցության իշխանությունից, որը գլխավորում Է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ կուսակցությունն ի վիճակի չԷ լուծել քրդական խնդիրը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունից նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հասարակության մեջ մեծ հոգնածություն Է զգացվում կառավարող կուսակցության իշխանությունից: Այն բացահայտ ու գաղտնի ստեղծված դաշինքների պատճառով չի կարող այս փուլում կամք դրսեւորել քրդական հարցի հաջող լուծման համար: Ուստի քանի դեռ իշխանությունը չի փոխվել, ես չեմ հավատում, որ այդ գործընթացը կարելի Է հաջողությամբ սկսել: Մեր նպատակն Է՝ իշխանության գալով լուծել բոլոր հարցերը, այդ թվում եւ քրդական խնդիրը, ժողովրդավարական ճանապարհով»,-հեռախոսով գործակալությանն ասել Է Դեմիրթաշը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am