Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում Երկրապահ կամավորական միության կենտրոնական գրասենյակում

Armenpress 16:32, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություններ է իրականացնում ԵԿՄ-ի կենտրոնական գրասենյակում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին,  ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել  Ավան-Առինջի նախկին թիվ 7 մանկապարտեզի տարածքում գործող ԵԿՄ-Ավան տարածքային բաժանմունքում, որտեղ հայտնաբերել է ապօրինի զենք-զինամթերք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am