Եվրախորհրդարանի ղեկավարը կարեւորել Է միգրացիոն խնդրի լուծումը

Armenpress 09:58, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ապագան վտանգված Է առանց միգրացիոն խնդրի լուծման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հունիսի 19-ի երեկոյան Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտնել Է ԵԽ-ի մամուլի ծառայության տարածած կարճ տեսաուղերձում:

«Մենք պետք Է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (խոսքը վերաբերում Է Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովին): Գլխավոր գերակայությունը մնում Է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կդրվի»,- հայտարարել Է նա:

Տայանին խոստացել Է, որ Եվրախորհրդարանն այդ խնդրի լուծման վրա ակտիվորեն աշխատելու Է Ավստրիայի հետ սերտ փոխգործակցությամբ, որը հուլիսի 1-ից ընդունում Է ԵՄ-ի խորհրդի ռոտացիոն նախագահությունը: Հունիսի 19-ին ավելի վաղ եվրոպական դիվանագիտական մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Եվրոպայի ղեկավարները կքննարկեն Եվրամիության միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը: Խոսքը, մասնավորապես, կվերաբերի ապաստան ստանալուց հետո կեցության երկրի փոփոխման արգելափակման միջոցներին:

Բացի այդ, Եվրամիության 28 երկրների ղեկավարները պետք Է քննարկեն ԵՄ-ի հետ սահմանակից պետություններում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու թեկնածուների ընդունման կենտրոնների ստեղծումը՝ այնուհետեւ ԵՄ այն անձանց կարգավորված մուտքը կազմակերպելու համար, որոնց ապաստան կտարամադրվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am