Իսրայելի օդուժը ՀԱՄԱՍ-ի 25 թիրախ Է խոցել Գազայի հատվածում

Armenpress 09:51, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի օդուժը գիշերվա ընթացքում երրորդ անգամ հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին՝ գրոհելով պաղեստինցի զինյալների եւս 11 օբյեկտների վրա՝ ի պատասխան միջատարածքից հոծախումբ հրթիռակոծումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը: Ընդամենը գիշերվա ընթացքում, որն Իսրայելի հարավի բնակավայրերում անցել Է օդային տագնապի շչակների ձայնակցությամբ, ինքնաթիռները ռմբակոծել են ՀԱՄԱՍ-ին պատկանող 25 թիրախներ:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերվա ընթացքում երրորդ անգամ են գրոհել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական օբյեկտների վրա Գազայի ամբողջ հատվածով՝ հարվածներ հասցնելով 11 ահաբեկչական թիրախների չորս ռազմական համալիրներում… ներառյալ ստորգետնյա վարժական ճամբարը»,- ասված Է մամուլի տեղեկագրում: Բանակային ամփոփագրի համաձայն՝ կեսգիշերին մոտ զինյալներն արձակել են շուրջ երկու տասնյակ հրթիռներ, որոնցից չորսին խոցել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրները:

Պաղեստինյան գնդակոծումներն սկսվել են այն բանից հետո, երբ կեսգիշերին մոտ օդուժը գրոհել Էր ՀԱՄԱՍ կառավարող շարժման զինյալների երեք օբյեկտները: Առաջին գիշերային ռմբակոծումը զինվորականները համարել են միջատարածքից այրվող օդապարուկների եւ օդապարիկների արձակումների պատասխանը, որոնք հրդեհներ են առաջացնում սահմանի իսրայելական կողմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am