Կամփոփվի «Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնը

Armenpress 20:23, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կկայանա «Հնչում է Երևանը» Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի ընթացքում կամփոփվեն մրցույթ-փառատոնի արդյունքները, իսկ լավագույն կատարողները կարժանանան պատվոգրերի:

Փառատոնում ընդգրկված է 10 անվանակարգ՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն:

«Հնչում է Երևանը» փառատոնն անցկացվում է 2007 թվականից և արդեն վեց տարի է, ինչ ընդգրկված է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am