Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Armenpress 20:15, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը հունիսի 18-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից, համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

 Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am