ԵՄ-ի դատարանը Լը Պենից պահանջել Է Եվրախորհրդարանին վերադարձնել 300 հազար եվրո

Armenpress 15:56, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության եվրոպական դատարանն օրինական Է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել Է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դատարանի՝ հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում հրապարակված որոշման մեջ:

«Դատարանը մերժեց տիկին Լե Պենի՝ նշված գումարի փոխհատուցման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումն անիրավական ճանաչելու հայցը»,-նշվում Է որոշման մեջ:

Լե Պենին մերկացրել են այն բանում, որ նա 2010 թվականից մինչեւ 2016 թվականը Եվրախորհրդարանի միջոցներով վճարել Է իր օգնականի՝ Կատրին Գրիզեի աշխատանքը, որը, ինչպես պնդվում Է, զբաղվում Էր ոչ թե եվրոպական գործերով, այլ կուսակցական գործունեությամբ «Ազգային ճակատի» շարքերում: Եվրախորհրդարանը պահանջել Էր փողերը վերադարձնել 2016 թվականի վերջին: Մինչդեռ Լե Պենը հայց Էր ներկայացրել Արդարադատության եվրոպական դատարան՝ փորձելով վիճարկել այդ պահանջը:

Մարին Լը Պենը մերժել Է իր օգնականին ձեւականորեն աշխատանքի տեղավորելու մեղադրանքները, հայտարարելով, որ նրա աշխատանքը հաստատող բոլոր փաստաթղթերը տրամադրված են դատարանին: Համապատասխան տեսագրությունը քաղաքական գործիչը հունիսի 19-ին հրապարակել Է Twitter-ի իր Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am