Եմենի կառավարական ուժերը խռովարարներից խլել են Հոդեյդայի օդանավակայանը

Armenpress 15:23, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի զինված ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հետ համատեղ ավարտել են Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (WAM) պետական գործակալությունը:

«Կոալիցիայի մասնակցության եւ աջակցության շնորհիվ Եմենի զինված ուժերը (խռովարարներից) հետ են վերցրել Հոդեյդայի օդանավակայանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Անցած շաբաթ Եմենի զինված ուժերը սաուդամետ կոալիցիայի աջակցությամբ սկսել Էին Եմենի Հոդեյդայի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը: Սկզբում զորքերին հաջողվել Էր հուսիներին դուրս մղել օբյեկտի տարածքից, սակայն նրանք հաջող հակագրոհ Էին իրականացրել: Այնուհետեւ զինվորականները դիրքեր Էին գրավել օդանավակայանից հարավ եւ արեւելք ընկած շրջանում: Հոդեյդան խոշոր նավահանգստային քաղաք Է, որը գտնվում Է Կարմիր ծովի ափին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am