Ադրբեջանում կրկին թունավորվել են բամբակի տնկարաններում աշխատող տասնյակ մարդիկ  

Armenpress 14:38, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Իմիշլիի շրջանի բամբակի տնկարաններից մեկում աշխատողների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Տեղեկության համաձայն՝ տասնյակ մարդիկ թունավորմամբ տեղափոխվել են Իմիշլիի կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Սմադաքենդ գյուղի բամբակի տնկարաններում աշխատող 24 մարդ հունիսի 11-ին թունավորվել էր թունաքիմիկատներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am