Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու

Armenpress 14:22, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ռուսաստանից գնում Է C-400 զենթահրթիռային համակարգեր, այս հարցը փակված Է: Հունիսի 19-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք Ռուսաստանից գնում ենք C-400 համակարգեր, այս հարցը փակված Է»,- ասել Է նա:

Չավուշօղլուն ընդգծել Է, որ հանրապետությունը մտադիր չԷ «հրաժարվել իր գործարքից, չնայած նախօրյակին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընդունած որոշմանը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին զրկել Թուքիային ամերիկյան սպառազինության մատակարարմանը հավանություն տալու հնարավորությունից, առանց հատուկ զեկույցի տրամադրման, որը կվերաբերի Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթային համալիրների գնմանը: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հունիսի 14-ին նույնպես Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը որակել Է շանտաժ: Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան «կատարում Է իր բոլոր պարտավորությունները» եւ ակնկալում Է, որ ԱՄՆ-ը«սահմանված ժամկետում կիրականացնի F-35 կործանիչների մատակարարումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am