Թբիլիսիում տեղատարափ անձրեւից փողոցներում գետեր են գոյացել եւ ծառեր տապալվել

Armenpress 14:00, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղատարափ անձրեւը վերստին խնդիրներ Է առաջացրել Թբիլիսիում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գիշերն օգնության ավելի քան 200 դիմում Է ստացվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամենաշատ կանչերն ստացվել են Վրաստանի մայրաքաղաքի երկու շրջաններից՝ Գլդանի Նաձալադեւիից եւ Իսանի Սամգորիից: Առատ տեղումների պատճառով փողոցներում գետեր են գոյացել, ջրով են լցվել մի քանի շենքերի նկուղներ: Իսկ սաստիկ քամին տապալել Է ծառեր եւ վնասել Էլեկտրահաղորդման գծերը: Սաստիկ անձրեւի հետեւանքով ջրով Է ողողվել նաեւ «Գալերի» առեւտրական կենտրոնի ստորգետնյա կայանատեղը Թբիլիսիի կենտրոնի Ռուսթավելիի պողոտայում:

Նախնական տվյալներով՝ ջուրը լցվել Է առեւտրական կենտրոնի մի քանի խանութներ: Բացի դրանից, կազմալուծվել Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը քաղաքի ծայրամասի Վարկետելիի շրջանի կամրջի մոտ: Կրկին բարդ իրավիճակ Է առաջացել մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանի հարակից տարածքում: Ստորգետնյա անցումում մի քանի խանութներ ողողվել են ջրով, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am