Ճապոնիայում աճում Է երկրաշարժի զոհերի թիվը. Kyodo

Armenpress 13:55, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է հինգի: Այդ տվյալները հունիսի 19-ին ներկայացրել Է Kyodo գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր չորս զոհվածի ու 360 տուժածների մասին:

Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 6,1: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Այստեղ մեկ օրվա ընթացքում շուրջ երեք տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո:

Դրանցից չորսը չորսբալանոց ցնցումներ են եղել ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ուժգին ստորգետնյա ցնցումներն այդ շրջանում հնարավոր են մեկ շաբաթվա ընթացքում: Ուժգին ցնցումների հավանականությունը հատկասպես մեծ Է առաջին երկու-երեք օրերին: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում Է ճգնաժամային շտաբը:, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am