Մերձավոր Արեւելքում 80 միջուկային մարտալիցք Է տեղակայված. Իրանի ԱԳՆ

Armenpress 13:38, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Մերձավոր Արեւելքում գտնվում Է շուրջ 80 միջուկային մարտալիցք, բայց դրանցից ոչ մեկը չի պատկանում Իրանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Mehr գործակալությունը:

«Մերձավոր Արեւելքում տեղակայված Է առնվազն 80 միջուկային մարտագլխիկ: Դրանցից ոչ մեկը չի գտնվում Իրանում»,-հայտարարել Է Զարիֆը: Նախարարը հավելել Է, որ այդ միջուկային մարտալիցքերը պատկանում են «պատերազմ հրահրողներին, որոնք բարձրաձայնում են ռազմական միջուկային ծրագրի բնագավառում իբր առկա իրանական հավակնությունների մասին»:

«Եկել Է իրական տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային սպառնալիքների շուրջ խոսակցություն սկսելու ժամանակը»,-եզրափակել Է նա: Twitter-ի իր Էջում Զարիֆը զետեղել Է միջուկային այն մարտալիցքերի թվաքանակին վերաբերող աղյուսակը, որոնք տարբեր երկրներ ունեն 2018 թվականի հունվարի դրությամբ: Ընդ որում՝ նա հղում Է արել Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին: Այդ ցուցակում հիշատակված Է Իսրայելը՝ 80 միավոր միջուկային զենքով: Մինչդեռ պաշտոնական Իսրայելը չի հաստատում եւ չի հերքում երկրում մարտագլխիկների առկայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am