Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը

Armenpress 09:38, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գեղամ Բեգլարյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գրիգորյանին նրա գործունեության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am