Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները բեռներով թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում

Armenpress 18:14, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի Էսկադրիլիա ժամանած երիտասարդ օդաչուները՝ 2018 թվականի շրջանավարտներ, Մի-8ՄՏՇ ուղղաթիռներով արտաքին կախվածքի բեռներով թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, այս վարժական թռիչքներն իրականացվում են հրդեհավտանգ արտակարգ իրավիճակները կանխելու, նոր ժամանած օդաչուներին ուսուցանելու եւ արտակարգ իրավիճակների ծագման դեպքում անձնակազմերի փոխհամաձայնեցված գործողություններն ապահովելու շրջանակներում: Երիտասարդ օդաչուները, հմուտ հրահանգիչների ղեկավարությամբ, մշակում են բեռով վերթիռի, վայրԷջքի խնդիրները, բռնկման առավել հավանական շրջաններ թռիչքները, 2-3 տոննա քաշով վարժական բեռով օդում կախված դիրքում մնալը:

Նաեւ Մի-8ՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերը կատարում են արտաքին կախվածքի ամրացման եւ բեռների փոխադրման նորմատիվները, որոնք նմանակում են ջրաթափային սարքերը: Արտաքին կախվածքի բեռներով հատուկ վարժական թռիչքները կավարտվեն «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում՝ պայմանական բռնկման օջախների վերացման թռիչքատակտիկական վարժանքի անցկացմամբ: Լեռնային տեղանքում արտաքին կախվածքի բեռներով թռիչքների ուսուցմանը ներգրավված են ռուսական ռազմակայանի մինչեւ հարյուր զինծառայողներ թռիչքային եւ ինժեներատեխնիկական անձնակազմի թվից եւ շուրջ 20 միավոր հատուկ ռազմական եւ ավիացիոն տեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am