Google-ը 550 մլն դոլար կներդնի JD.com Էլեկտրոնային առեւտրի չինական հսկայի աշխատանքում

Armenpress 16:32, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ը 550 միլիոն դոլար կներդնի JD.com Էլեկտրոնային առեւտրի չինական հսկայի գործունեության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտնել Է Չինաստանի ընկերությունը: Գործարքի պայմանների համաձայն՝ Google-ը կստանա Չինաստանի ընկերության 27,1 միլիոն սովորական բաժնետոմս:

«Google-ի հետ գործընկերությունը լայն սպեկտրի հնարավորություններ Է բացում ամբողջ աշխարհի սպառողներին մանրածախ շոփինգի բարձրակարգ ծառայության տրամադրման համար»,- հայտարարել Է JD.com-ի ռազմավական հարցերի գծով տնօրեն Ցզյանվեն Լյաոն, որի խոսքը բերված Է հաղորդագրության մեջ: «Այս գործարքը կարեւոր քայլ Է ամբողջ համաշխարհային մանրավաճառ առեւտրի արդիականացման ճանապարհին»,- հայտարարել Է կառավարիչը: Ընկերությունները մտադիր են համատեղ հետազոտել մանրածախ առեւտրի շուկան. «Կողմերի փոխգործակցությունը հիմնված կլինի Google-ի լոգիստիկայի եւ տեխնոլոգիական մշակումների բնագավառում JD.ciom-ի առավելությունների վրա»:

JD.com-ը նաեւ «պլանավորում Է գործակել որոշ ապրանքների վաճառքը Google Shopping-ի միջոցով (Google-ի ծառայությունն առցանց խանութներում պրոդուկտների որոնման եւ տարբեր առաջարկությունների միջեւ գների համեմատության համար): JD.com-ը հիմնվել Է 1998 թվականին եւ համարվում Է գործարքավարությունների ծավալով խոշորագույն վաճառորդներից մեկը չինական Ինտերնետում B2C (business-to-consumer, «գործարարությունն սպառողի համար») մոդելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am