Facebook-ը կդադարեցնի զենքի համար աքսեսուարների գովազդի ցուցադրումը դեռահասներին

Armenpress 13:19, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի տնօրենությունը մտադիր Է անչափահաս օգտատերերին զենքի համար զանազան աքսեսուարների գովազդի ցուցադրման ագելք սահմանել ամերիկյան դպրոցներում հրաձգության հաճախացած դեպքերի լույսով: Հունիսի 17-ին այս մասին հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանել Է սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչը, Facebook-ում հրազենի ցանկացած գովազդի արգելքն արդեն գործում Է: Սակայն այժմ արտադրողներին ոչինչ չի խանգարում ցուցադրելու այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պատյանները, փողատակի լապտերիկները, լրացուցիչ պահեստատուփերը: Առայժմ սեւ ցուցակի մեջ ներառված չեն նաեւ զենքի պատյանները կամ նշանոցները:

Հունիսի 21-ից հիշյալ ամբողջ արտադրանքի գովազդը կդադարեն ցուցադրել 18-ից ցածր տարիքի օգտատերերին: Նշված տարիքից բարձր լսարանի վրա կանոնները չեն տարածվում:

Ամերիկյան դպրոցներում վերջին տարիներին տեղի են ունեցել հրաձգության հետ կապված մի քանի միջադեպեր: Վերջիններից մեկը տեղի ունեցավ մայիսի 17-ին Սանտա Ֆեի (Տեխասի նահանգ) դպրոցներից մեկում, որտեղ 17-ամյա աշակերտը գնդակահարեց ինն աշակերտների եւ ուսուցչին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am