Մակեդոնիայում յոթ մարդ Է վիրավորվել բողոքի ակցիայի ընթացքում

Armenpress 10:36, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթ ոստիկան վնասվածքներ Է ստացել, 25 մարդ ձերբակալվել Սկոպիեում խորհրդարանի շենք առջեւ Մակեդոնիայի վերանվանման պատճառով անցկացված բողոքի ակցիայի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Հունաստանի եւ նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Նիկոս Կոտզիասը եւ Նիկոլա Դիմիտրովը հունիսի 17-ին ստորագրել են երկրի նոր՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հարապետություն սահմանադրական անվանման համաձայնագիրը:

Պայմանագիրը կողմերը եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները համարել են պատմական, որն Սկոպիեի համար ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամակցության ուղի Է բացում:

Վերանվանումը եւ պայմանագրի պայմանները ավելի վաղ կատեգորիկ չեն ընդունվել մակեդոնական ընդդիմության տարբեր կուսակցությունների կողմից:

«Ցուցարարների մի մասն օգտագործել Է հրատեխնիկական միջոցներ եւ փորձել Է ուժով ներթափանցել ժողով (խորհրդարան) … Ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել: Վիրավորվել Է յոթ ոստիկաններ, ձերբակավել Է 25 մարդ»,- հակիրճ հայտնել Է նախարարությունը եւ քաղաքացիներին հորդորել՝ բողոքն արտահայտել խաղաղ եղանակներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am