Խորվաթիան հաղթեց Նիգերիային. D խումբ

Armenpress 00:53, 17 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի առաջին տուրում մրցեցին Խորվաթիայի և Նիգերիայի թիմերը (2:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացավ Կալինինգրադի նույն անունն ունեցող մարզադաշտում: Առաջին կեսի մեկնարային րոպեներին թիմերը շանսեր ունեին բացելու խաղի հաշիվը: Միայն առաջին կեսին 32-րդ րոպեին խորվաթները հակագրոհի ժամանակ լուրջ գրոհ կազմակերպեցին, որտեղ ինքնագոլի հեղինակ դարձավ Էտեբոն: Խփած գոլը վստահություն հաղորդեց խորվաթների գործողություններին:

Երկրորդ կեսում Խորվաթիայի ընտրանու պաշտպանական գիծ հրաշալի էր գործում և չէր թողնում Նիգերիային որևէ լուրջ գրոհ կազմակերպել: Հանդիպման 71-րդ րոպեին նիգերիացիներրը խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Մոդիչը: Խորվաթիան հաղթեց 2:0 հաշվով:

 

Խորվաթիայի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ մրցելով Արգենտինայի, իսկ հունիսի 22-ին կմրցեն Նիգերիայի և Իսլանդիայի թիմերը: Առաջին տուրից հետո D խմբի առաջատարը Խորվաթիայի թիմն է 3 միավորով: 1-ական միավոր ունեն Արգենտինայի և Իսլանդիայի հավաքականները: Նիգերիան միավոր չունի:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am