ՌԴ-ում Як-52 տեսակի մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Armenpress 16:49, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Ալթայի երկրամասում Як-52 տեսակի մասնավոր  ինքնաթիռ է կործանվել: Նախնական տվյալներով 2 մարդ զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը: 

Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել Նովոալթայսկ քաղաքից ոչ հեռու: «Կործանվել է Як-52 ինքնաթիռը: Նախնական տվյալներով զոհվել է երկու մարդ` նրանք, ովքեր եղել են ինքնաթիռում: Ինքնաթիռը մասնավոր է»,- ասել է գործակալության աղբյուրը:

Արևմտա-սիբիրյան տրանսպորտային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Գորբունովան հայտնել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am