Չինաստանում փրկարար ուղղաթիռ է կործանվել

Armenpress 15:15, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արևմտյան Յունյան նահանգում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է անձնակազմի երեք անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փրկարար առաքելությամբ ուղղաթիռը մի հիվանդանոցից տեղափոխվելիս է եղել մեկ այլ հիվանդանոց, սակայն ճանապարհին կործանվել է: Թե որն է եղել կործանման պատճառը, հայտնի չէ:

Ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները մահացել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am