Գործարկվեց Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքը

Armenpress 13:21, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարկվեց Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` mkhitaryan.am կայքում զետեկված են հայ կիսապաշտպանի կենսագրությունը, կարիերայի պատմությունը, վիճակագրությունը և լուսանկարներ:  Մխիթարյանի կայքէջում առցանց կվաճառվի նաև հայ կիսապաշտպանի տեսքով խաղալիքը` MickiToy-ը:

Հենրիխ Մխիթարյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, հանդես է եկել Դոնեցկի «Մեդալուրգ»-ում, «Շախտյոր»-ում, Դորտմունդի «Բորուսիա»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսկ այժմ էլ խաղում է Լոնդոնի «Արսենալ»-ում: Մխիթարյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am