Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված վիճակում

Armenpress 12:39, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում անչափահաս աղջկա կախված դի է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարազատներն աղջկան հայտնաբերել են նկուղի առաստաղից կախված վիճակում:

Ոստիկանությունը դեպքի մասին հաղորդում ստացել է մարզի բժշկական կենտրոններից մեկից, հունիսի 15-ին: Բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003թ. ծնված աղջկա դի:

Աղջկան տան նկուղի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է հարազատներից մեկը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am