«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր արգելք Է սահմանել

Armenpress 16:16, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի գերատեսչությունը հայտնում է, որ մասնավորապես, արգելքը վերաբերում Է ողջ կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակներին:

Չի արգելվում անձնական օգտագործման կենդանիների՝ շների, կատուների, ժանտաքիսների, ջրաքիսների, ինչպես նաեւ թութակների եւ դեղձանիկների ներկրումը, բայց երկու հատից ոչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am