Բենքսիի նկարի հափշտակումը հայտնվել Է տեսանյութում

Armenpress 14:53, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում նկարիչ Բենքսիի «Սայլակներ որսացողները» նկարը գողացել են ցուցահանդեսից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBC News-ը: Տեսահսկման խցիկների կադրերում, որոնք տարածել Է տեղի ոստիկանությունը, երեւում Է, թե ինչպես Է սեւ բաճկոնով, ներկաքողարկված կեպիով եւ դեմքը թաշկինակով ծածկած տղամարդը նկարն իջեցրել պատից եւ անարգել հեռացել: Նշվում Է, որ կողոպտիչը գործել Է ցուցահանդեսի պաշտոնական բացումից ընդամենը մի քանի ժամ առաջ:

Փորձագետները նկարը գնահատում են 45 հազար դոլար: Հեռուստաալքը նշում Է, որ ընդամենը ցուցահանդեսում ներկայացված են 35 միլիոն դոլարի գործեր:

Բենքսին ինքը ցուցահանդեսի անցկացմանը հավանություն չի տվել: Բենքսին սթրիթ-արտի անգլիացի անդերգրաունդային նկարիչ Է, որի ինքնությունն անհայտ Է: Բենքսիի գրաֆիտներն սկսել են փողոցներում հայտնվել 1990-ական թվականների սկզբից: Ներկայում նրա գործերը գնահատվում են միլիոնավոր դոլարներ եւ զգալիորեն մեծացնում են այն անշարժ գույքի արժեքը, որի վրա զետեղված են, ուստի դրանց փչացումը որակվում Է որպես վանդալիզմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am