Մակրոնը ցանկանում Է ֆրանսերենը դարձնել Եվրամիության գլխավոր լեզուն. WSJ

Armenpress 11:52, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում Է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973 թվականին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը: Ինչպես հունիսի 14-ին գրել Է The Wall Street Journal թերթը, նման փոփոխությունը կարող Է հնարավոր դառնալ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անգլերենը երբեք իր մասին այնքան զգացնել չի տվել Բրյուսելում, որքան այժմ, երբ մենք դատապարտում ենք Brexit-ը,-թերթը մեջբերել Է Մակրոնի խոսքը,-բայց նրա գերիշխումը անխուսափելի չԷ»: Ինչպես հիշեցնում Է հրատարակությունը, ներկայում անգլերենը պաշտոնական լեզու Է Եվրամիության բնակիչների 12,8 տոկոսի համար, սակայն Brexit-ից հետո այն երկրորդ պաշտոնական լեզուն կմնա միայն երկու երկրի՝ Իռլանդիայի ու Մալթայի համար, որտեղ ապրում Է ԵՄ-ի բնակչության 1,2 տոկոսը:

Ընդսմին անգլերենն ամենից շատ ուսումնասիրվող օտարերկրյա լեզուն Է եվրոպական կրթական հաստատություններում. այն ուսումնասիրում Է տարրական դպրոցների երեխաների ավելի քան 80 տոկոսը եւ միջնակարգ դպրոցների սովորողների ավելի քան 95 տոկոսը: Եվրամիության բոլոր փաստաթղթերի 81 տոկոսը կազմված Է անգլերենով, թեեւ ԵՄ-ի հիմնարկությունների աշխատակիցների միայն 2,8 տոկոսն են բրիտանացիներ: Մակրոնի դիրքորոշումը պաշտպանում Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը ծնվել Է Լյուքսեմբուրգում, որտեղ կա երեք պաշտոնական լեզու՝ ֆրանսերենը, գերմաներենը եւ լյուքսեմբուրգերենը: «Ինչու Է Շեքսպիրի լեզուն գերակշռում Վոլտերի լեզվին: Մենք սխալվել ենք, երբ ընտրել ենք անգլիֆիկացումը»,-ասել Է քաղաքական գործիչը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am