Վրաստանի նախագահի համար անհասկանալի Է վարչապետի պաշտոնաթողությունը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անհասկանալի Է համարել երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի անակնկալ հրաժարականը, որի հետ աշխատանքում փոխըմբռնում Էր հաստատվել:

Կվիրիկաշվիլին կառավարության ղեկավարի պաշտոնը թողել Է հունիսի 13-ին: Իր որոշումը նա հիմնավորել Է կառավարող կուսակցությունից զինակիցների, այդ թվում՝ նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ հիմնարար հարցերի շուրջ առկա տարաձայնություններով: Նա ասել Է, որ խոսքը վերաբերում Է իր գլխավորած կառավարության կողմից անցկացված տնտեսական քաղաքականությանը:

«Երեկ պարոն վարչապետը (Կվիրիկաշվիլին) պաշտոնաթող Է եղել եւ ասել, թե պետք Է կուսակցության նախագահին, այսինքն՝ Բիձինա Իվանիշվիլիին հնարավորություն տալ կազմելու նոր կառավարություն: Ես կարծում եմ, որ այդ գործընթացները պետք Է լինեն շատ ավելի հասկանալի, կանխատեսելի եւ հասարակության կողմից ըմբռնելի: Կարծում եմ, որ հասարակության համար պետք Է հասկանալի լինի, թե ինչու են պաշտոններից անակնկալ կերպով հեռանում վարչապետները, որոնք հաջողակ են»,-ասել Է Մարգվելաշվիլին: Բացի Կվիրիկաշվիլիից, նախագահը նկատի Է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիին, որը Վրաստանի վարչապետն Է եղել 2013 թվականի նոյեմբերից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը:

«Կարծում եմ, որ պետք Է վերջ դրվի այս, ասես, դիմակահանդեսային ժամանակաշրջանին, երբ հանկարծակի վարչապետներ են ընտրվում, ընդ որում՝ հասարակության համար, այդ թվում մեր օտարերկրյա գործընկերների համար, անհասկանալի Է, թե ինչ սկզբունքով Է դար արվում»,-ասել Է Մարգվելաշվիլին՝ Բաթումում հանդես գալով «Վրաստանի եվրոպական ուղին» 15-րդ միջազգային խորհրդաժողովում: Նախագահի կարծիքով՝ ավելի լավ կլիներ, եթե վերստին վարչապետ դառնար Իվանիշվիլին: «Եթե մենք խոսում ենք եվրոպական ընտրության եւ եվրոպական պետության մասին, ես ձեզ պարզ ասեմ, որ այնտեղ վարչապետները կառավարող կուսակցությունների առաջնորդներն են: Եվ, համապատասխանաբար, Բիձինա Իվանիշվիլին, որպես կառավարող կուսակցության առաջնորդ, պետք Է դառնա վարչապետ»,-հավելել Է Մարգվելաշվիլին: Վրաստանի նախագահը դրական Է գնահատել Կվիրիկաշվիլիի գործունեությունը վարչապետի պաշտոնում, նշելով, որ նա այն մարդն Էր, որի հետ հարմար Էր աշխատելը, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am