Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ»-ում  

Armenpress 12:21, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ» ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախը» պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի` Ռոբերտ Արզումանյանի հետ: Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկար»-ում, ղազախական «Շախտյոր»-ում, «Ակտոբե»-ում, լեհական «Յագելոնիա»-ում, ռուսական «ԼՈւՉ-Էներգիա»-ում, դանիական «Ռանդերս»-ում և «Փյունիկ»-ում: Ռոբերտը նորանշանակ մարզիչ Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am