Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը

Armenpress 11:39, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել Է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում: Քաղաքագլխի՝ հունիսի 5-ին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումը մեկ շաբաթից ավելի Է տեւել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտահերթ ընտրությունները նշանակվել Էին անցյալ տարվա դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Էդ Լիի հանկարծամահ լինելուց հետո:

Բրիդը ծնվել Է Սան Ֆրանցիսկոյում, աղքատ ընտանիքում. նրան մեծացրել Է տատը: Նկատի առնելով իր անձնական փորձը՝ նա խոստացել Է քաղաքագլխի պաշտոնում զբաղվել մատչելի բնակարանների կառուցմամբ, աղքատներին օգնելով եւ քաղաքի փողոցներում կարգուկանոնի հաստատմամբ: 2016 թվականից Բրիդը քաղաքի հսկիչ խորհրդի ղեկավարն Է եւ անցյալ տարվա վերջին քաղաքապետ Էդ Լիի մահվանից հետո օրենքով զբաղեցրել Է նրա աթոռը: Սակայն նա քաղաքապետի պարտականությունները կատարել Է միայն վեց շաբաթ, ինչից հետո նրան ստիպել են վայր դնել քաղաքագլխի լիազորությունները նախընտրական արշավի սկսվելու կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am