ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտեց Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Armenpress 09:49, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ Է ընդունել, որը դատապարտում Է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթին հավանություն Է տվել 120 պետություն, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան եւ Թուրքիան, դեմ Է հանդես եկել 8 պետություն, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Նաուրուն, Տոգոն, Միկրոնեզիան եւ Սողոմոնյան կղզիները, եւս 45 երկիր ձեռնպահ Է մնացել, նրանց թվում են՝ Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը: Արաբական պետությունների կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «ափսոսանք Է հայտնում պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմը եւ Գազայի հատվածը, Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի կողմից ուժի չափազանց, անհամաչափ ու համատարած կիրառման համար»:

Փաստաթուղթը Իսրայելից պահանջում Է «ձեռնպահ մնալ նման գործողություններից եւ կատարել օրինական պարտավորությունները»:

Նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ Է անում «օպերատիվ գործողություններ ձեռնարկել անհապաղ, կայուն եւ լիովին իրագործվող հրադադարի ապահովման համար», ինչպես նաեւ «կոչ Է անում քննարկել պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Գազայի հատվածը, Պաղեստինի քաղաքացիական բնակչության անվտանգության ու պաշտպանության ապահովման միջոցառումներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am