ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ԾԱՆՈՒՑՈՒՄ

Armenpress 17:53, 13 Հունիս, 2018
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, ՈՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ  2018Թ. ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ, , ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ԺԱՄԸ՝ 14:30-ԻՆ, «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՍՑԵՆ` Ք. ԵՐԵՎԱՆ, Դ.ԱՆՀԱՂԹԻ 23:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
 ՀՀ կառավարության 15.03.2018թ. թիվ 266-Ա որոշմամբ լուծարվող «Արաքս» ՓԲԸ-ի  (հասցեն՝ `ք.Երևան, Գ.Նժդեհի 37/8) հաշվեկշռում գտնվող  անշարժ գույքը
- աճուրդի հաղթող ճանաչված անձը պարտավոր է սահմանված կարգով վճարել 0.29104 հա և 0.060742 հա հողամասերի կադաստրային արժեքները,

- ք.Երևան, Գ.Նժդեհի 37/8 հասցեում գտնվող շենք-շինություններին հատկացված 0.358978 հա հողամասից 0.29104 հա «Արաքս» ՓԲԸ-ին տրամադրվել է սեփականության իրավունքով, իսկ 0.067938 հա՝ վարձակալությամբ (Երևանի քաղաքապետի 10.07.2015թ. թիվ 2164-Ա որոշման համաձայն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում):

**Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում  (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), դիմելով Ա.Ավետիսյանին 093-22-05-71 հեռախոսահամարով:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք  մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին են (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) ներկայացրել.

- աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է՝ 8053595 դրամ, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:

- անձնագիրը, անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/ , որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է  արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին:  Հաղթող ճանաչված  մասնակիցը  արձանագրությունը ստորագրման օրվանից  սկսած 10 օրյա ժամկետում պարտավոր է  վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով  վճարումը հավաստող  անդորրագիրը: Սահմանված ժամկետում  վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված  մասնակիցը  զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am