Սալահը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր թիմի հետ

Armenpress 16:36, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր կազմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AFP-ն: Եգիպտոսի ազգային թիմի մարզաբազան Գրոզնի քաղաքում է: Սալահը առաջին մարզումն անհատական ծրագրով անցկացրել էր երկուշաբթի օրը, իսկ հունիսի 13-ին մարզվել է ընդհանուր խմբի հետ:

Մուհամեդ Սալահը վնասվածք էր ստացել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի 30-րդ րոպեին: «Ռեալի» պաշտպան Ռամոսի հետ բախումից հետո Սալահը վնասել էր ուսը:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am