«Ալաշկերտ»-ն ավարտել է առաջին հավաքը

Armenpress 16:04, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ»-ն ավարտեց նախապատրաստական առաջին փուլը` վերջին մարզումն անցկացնելով սեփական ստադիոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզմանը մասնակցեցին նաև ազգային հավաքականից վերադարձած ալաշկերտցիները, որոնք կարճատև հանգստից հետո նույնպես միացել են մարզումային պրոցեսին: Հունիսի 14-ին, «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Արդեն Հանքավանում «Ալաշկերտին» կմիանան լեգիոներները: Հունիսի 15-ին թիմը Հանքավանում ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ:

Հունիսի 23-ին նախատեսված է ստուգողական խաղ «Բանանցի» հետ, իսկ հունիսի 26-ին «Ալաշկերտը» կմեկնի Մինսկ, որտեղ մինչև հուլիսի 4-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի` մրցելով Կալինինգրադի «Բալթիկայի» (հունիսի 28), «ԲՄԱ-Խաբարովսկի» (հունիսի 30) և Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեցի» (հուլիսի 3) հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am