Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է հանդես գալ NBA-ում  

Armenpress 15:43, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է համալրել NBA-ի «Դենվեր Նագեթս» թիմի կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանը արդեն մարզում է անցկացրել թիմի հետ: «Դենվեր Նագեթս»-ն Կոլորադոյի համալսարանի մարզիկներից մի քանիսին հնարավորություն է տվել մարզվելու թիմի հետ: Նրանց շարքում է եղել նաև Անդրե Սփայթ Մկրտչյանը:

Մկրտչյանը հրավիրել է Հայաստանի հավաքական:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին Երևանի ժամանակով 20:00-ին Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am