Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում    

Armenpress 14:53, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի այս տարվա առաջին փուլը տեղի կունենա հունիսի 12-16-ը Բելգիայի Լյովեն քաղաքում:

Գերմրցաշարում հանդես են գալու Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:

Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային: Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ կայծակնային շախմատում հաղթանակի համար՝ 1 միավոր, ոչ-ոքիի՝ 0.5:

Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am