Ադրբեջանական մանկապարտեզներում երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում  

Armenpress 12:13, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Բաքվի մասնավոր մանկապարտեզներից մեկի երեխաների նկատմամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են ուսուցչուհիները ծեծում մանկահասակ երեխաներին:

Տեսանյութը ադրբեջանական Azxeber.com կայքին տրամադրել է Բաքվի Յասամալի շրջանում գործող Kids Studio մասնավոր մանկապարտեզի աշխատանքից ազատված ուսուցիչներից մեկը, ով զայրացած է եղել տնօրենի վրա:

Ադրբեջանցի օգտատերերը փաստում են, որ նախադպրոցական հաստատություններում ուսուցիչների կողմից երեխաների նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի և ծեծի դեպքեր հաճախակի են տեղի ունենում, սակայն պատկան մարմինները չեն ցուցաբերում անհրաժեշտ վերահսկողություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am