Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի

Armenpress 11:42, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ դպրոցներում պետք է փոխվի դասընթացների բովանդակությունը, որպեսզի շրջանավարտներն այլևս կրկնուսույցների կարիքը չունենան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, քանի որ այս պարագայում մենք չենք ստանում այն արդյունքը, որ պետք է լինի՝ աշակերտները շարունակում են պարապել կրկնուսույցների մոտ: Մենք պետք է այնպես անենք, որ աշակերտներն այլևս դրա կարիքը չունենան: Ավագ դպրոցի զարգացման վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այդ ոլորտի թերի զարգացածությունը»,- եզրափակեց նախարարը:

Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում բացակայում է ծրագրերի բովանդակությունը, մեթոդները նույնպես թերի են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am