Apple-ը ճնշումը չափող գործառույթով ֆիթնես-թեւնոց Է արտոնագրել

Armenpress 15:55, 11 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը կարող Է թողարկել ֆիթնես-թեւնոց՝ արյան ճնշումը չափող գործառույթով, որը կաշխատի տոնոմետրի սկզբունքով: Դա Է վկայում նոր արտոնագրի բովանդակությունը, որը հրապարակել Է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ առեւտրանիշերի գերատեսչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Appleinsider-ին:

Նշվում Է, որ նորագույն մշակումը կկարողանա միանալ Apple-ի՝ արդեն գոյություն ունեցող սարքերին, հետեւել զարկերակային ճնշման ցուցանիշներին եւ տվյալները հաղորդել այլ սարքերի՝ հետագա վերլուծության համար: Նոր աքսեսուարը բաղկացած Է ձգվող խցօղակից, չափիչ տվիչների համակարգից եւ ինտերֆեյսի հվաքանիից՝ գլխամասային սարքի հետ կապի համար: Ի տարբերություն Apple Watch-ի, որը համապատասխան արդյունքները կազմում Է սրտի կծկումների հաճախության վերաբերյալ տվյալների հիման վրա, նոր արտադրանքը կաշխատի տոնոմետրի սկզբունքով:

Այն դեպքում եթե մշակումը դուրս գա նախատիպի շրջանակներից եւ մտնի մանրածախ առեւտուր, դա կլինի Apple-ի առաջին՝ զուտ բժշկական ուղղվածության արտադրանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am