Բասկետբոլի հավաքականի մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

Armenpress 10:19, 9 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հրապարակել է թիմի կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու հունիսի 28-ին Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում՝ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ ՝

Արագադ Աբրամյան – «Ուրարտու» 2. Անդրե Սփայթ Մկրտչյան - «Նորթերն Կոլորադո», ԱՄՆ 3. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 4. Քրիստոֆեր Ջոնս - «Մոնս», Բելգիա 5. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան - «Չիկո Սթեյթ», ԱՄՆ 6. Սևակ Կետենջյան - «Հոմմենթմեն», Լիբանան

Հարձակվողներ ՝

Արտյոմ Թավակալյան– «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ 8. Ալբերտ Թադևոսյան – «Արցախ» 9. Արկադի Մկրտիչյան – «Այդահո Վանդալս», ԱՄՆ 10. Դավիթ Խաչատրյան - «Գրանդ սպորտ» 11. Անդրանիկ Չրաբաշ – «Օկապի Աալսթար», Բելգիա 12. Տոդդ Օ՛Բրեյն - «Ալ Գարաֆա», Քաթար 13. Զաքարի Թավիթյան – «Վեսթերն նյու Ինգլանդ», ԱՄՆ

Կենտրոնականներ ՝

Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա 15. Ստիվեն Էնոք - «Լուիսվիլ», ԱՄՆ 16. Արման Հակոբյան - «Արթիկ»

Քրիստոֆեր Ջոնսը, Տոդդ Օ՛Բրեյնը և Ստիվեն Էնոքը համարվում են նատուրալիզացված խաղացողներ և նրանցից միայն մեկը կարող է ընդգրկվել հավաքականի վերջնական կազմում:

Հավաքականին վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ Անդրեյ Կոնստանտինովը: Կարեն Չիվիչյանը չի միացել հավաքականին անձնական պատճառով:

Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի Դանիա- Հայաստան խաղին կսկսի նախապատրասվել հունիսի 15-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին Երևանի ժամանակով ՝ 20:00-ին Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am