Վահրամ Շահինյանն ազատվեց ՀՔԾ պետի պաշտոնից

Armenpress 11:48, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Վահրամ Շահինյանը պաշտոնից ազատվում է սեփական դիմումի համաձայն:

ՀՔԾ պետը հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էր հունիսի 6-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am