Պուտինը նոր ձեւաչափով «ուղիղ գիծ» Է անցկացնում ռուսաստանցիների հետ. ՈՒՂԻՂ

Armenpress 13:05, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 7-ին 16-րդ անգամ ուղիղ հեռուստա եւ ռադիոեթերում պատասխանում Է համաքաղաքացիների հարցերին: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ներկայիս «ուղիղ գիծը» խոստանում Է մարդկանց հիշողության մեջ մնալ տեխնոլոգիական նորույթներով, աշխարհագրական ընդգրկման մասշտաբներով եւ պաշտոնյաների օպերատիվ արձագանքմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավանդույթի համաձայն, «Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գիծը» կկայանա «Գոստինի դվոր»-ում, բայց այս անգամ ծրագրի ստուդիայում չեն լինի մեծաթիվ հյուրեր, որոնք հարցեր են տալիս նախագահին:

Նրանց կփոխարինեն ինտերակտիվ Էկրանները. կազմակերպիչները պետության ղեկավարին առաջարկել են կենտրոնանալ այն քաղաքացիների հետ շփման վրա, որոնք զրկված են Մոսկվա գալու հնարավորությունից: Ինչպես նշել են եթերի կազմակերպիչները, ստուդիայում տեղակայված են ինտերակտիվ Էկրաններ, որոնք միաժամանակ կարող են ընդունել մինչեւ 45 ազդանշան: Դրանց վրա կներկայացվեն SMS-ներ, MMS-ներ եւ տեսազանգեր:

Ըստ վերջին տվյալների, «ուղիղ գծին» դիմողների թիվն արդեն գերազանցել Է 1,9 միլիոնը: Անցյալ տարի քաղաքացիների հետ ՌԴ նախագահի շփումը տեւել Է երեք ժամ 40 րոպե, իսկ Պուտինը բացարձակ ռեկորդ Է սահմանել 2013 թվականին, երբ քաղաքացիների հետ շփվել Է չորս ժամ 47 րոպե, այդ ընթացքում նա հասցրել Է պատասխանել 85 հարցի: Իր հերթին պետության ղեկավարին աննախադեպ թվով դիմումներ՝ ավելի քան 3,2 միլիոն, ստացվել Է 2015 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am