ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել ավելացնել մարդասիրական օգնությունն Ուկրաինայի արևելյան շրջաններում

Armenpress 19:03, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել ավելացնել Ուկրաինայի արևելքին հատկացվող մարդասիրական օգնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Նշվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից համաձայնեցված փաստաթուղթը Ուկրաինայի արևելքում մարդասիրական իրավիճակը գնահատվել է աղետալի, ինչի հետ կապված խորհուրդը ողջունում է ՄԱԿ-ի կառույցներին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության տառապանքները մեղմելու ջանքերն ավելացնելու գործին:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միևնույն ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնում վերջերս Ուկրաինայի արևելքում անվտանգության մակարդակի վատթարացման առնչությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am