Բակո Սահակյանը HALO Trust-ի հետ քննարկել է Արցախում գործունեությանը վերաբերող հարցեր

Armenpress 18:47, 6 Հունիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ:           

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am