Անդրանիկ Հարությունյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ խմբակցությունը

Armenpress 16:33, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը վստահեցնում է, որ չի պատրաստվում լքել խմբակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը հավաստիացրեց, որ խմբակցությունը չի լքի նույնիսկ այն դեպքում, եթե իրենք խորհրդարանում փոքրամասնություն դառնան:

Հարությունյանը նաև հայտնեց, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Հարցին՝ ինչո՞ւ է դեմ կառավարության ծրագրին, պատգամավորը պատասխանեց. «Ծրագրում ոչ ժամկետներ են նշված, ոչ թվեր»:

Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանը հայտարարել են ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am