ԵՀ-ն հավանություն տվեց ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման՝ 2,8 մլրդ եվրոյի չափով պատասխան մաքսերին

Armenpress 16:19, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձանաժողովը (ԵՀ) հավանություն Է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 2,8 միլիարդ եվրո գումարի մաքսերի սահմանմանն ի պատասխան Եվրամիության երկրների կողմից մատակարարվող պողպատի եւ ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած գանձումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Ապրանքների ցուցակը բովանդակում Է մի քանի տասնյակ անվանումներ, ներառյալ գյուղատնտեսական արտադրանք (եգիպտացորեն բրինձ, լոռամրգի), սննդամթերք (նարնջի հյութ, արախիսի յուղ, վիսկի եւ ծխախոտեղեն), կոսմետիկա, հագուստ, մետաղագործական արտադրանք, մոտոցիկլետներ, կատերներ, զբոսանավեր եւ այլ ապրանքներ: Առաջարկվում Է դրանց համար մաքս սահմանել 25 տոկոսի չափով: Նաեւ 10 տոկոս մաքսով կհարկվեն խաղաթղթերը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ակնկալում են, որ որոշումը Եվրամիության երկրների հետ կհամաձայնեցվի մինչեւ հունիսի վերջը, եւ այն ուժի մեջ կմտնի արդեն հուլիսին:

Նշվում Է, որ ԱՄՆ-ի մաքսերը կվերաբերեն Եվրոպայից ներմուծվող՝ 6,4 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ապրանքների: Եվրամիությունը պլանավորում Է համաչափ պատասխան տալ այդ չափին՝ ամերիկյան ապրանքների համար մաքսեր սահմանելով եւս 3,6 միլիարդ եվրո ծավալով երեք տարվա ընթացքում կամ Էլ Վաշինգտոնի գործողությունների գանգատարկման վերաբերյալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության դրական վճռից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` AFP


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am