Աղջիկներին «կիսամերկ» ջինսեր են հագցնում

Armenpress 14:42, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bless հագուստի բրենդ-արտադրողը Mesh jeans (,ցանցով ջինսերե) Է ներկայացրել Opening Ceremony ռեթեյլ-խանութի կայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն:

Նոր մոդելն ստեղծելու համար դիզայներներն ամբողջությամբ վերաձեւել են Levi’s 501 վինտաժային շալվարները. նրանք կողքից կտրել են շալվարները եւ թափանցիկ ցանց դրել, որը զուգագուլպա Է հիշեցնում: Նշվում Է, որ նման անհամաչափ ջինսերն աղջիկներին թույլ են տալիս ցուցադրել իրենց ոտքերի կողամասերը՝ նստատեղից մինչեւ կոճերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am