Թբիլիսիում մետրոյի մեքենավարները դադարեցրել են գործադուլը

Armenpress 10:28, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները, որոնք երեք օր գործադուլ Էին անում աշխատավարձը բարձրացնելու պահանջով, դադարեցրել են բողոքի ակցիան, որին մասնակցում Էր շուրջ 500 մարդ, այդ թվում՝ Վրաստանի մայրաքաղաքի գետնուղու 240 մեքենավարները:

«Համաձայնությունը ձեռք Է բերված: Մետրոն աշխատանքը կվերսկսի ժամը 14:00-ին»,- հունիսի 6-ին լրագրողներին հայտարարել Է մետրոյի մեքենավարների «Էրթոբա 2013» անկախ արհմիության ղեկավար Ռատի Քափանաձեն՝ գիշերը քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո: Նա նշել Է, որ գործադուլի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել, բայց առայժմ հայտնի չԷ՝ երբ եւ որքան կավելանա իրենց աշխատավարձը: Նա հավելել Է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:

Հունիսի 4-ից Թբիլիսիի մետրոյի աշխատանքի դադարեցումը, որի ծառայություններից օրական օգտվում Էին շուրջ 400 հազար ուղեւորներ, խիստ ծանրաբեռնել Էր հասարակական տրանսպորտի մյուս տեսակները, որոնք Թբիլիսիում ներկայացված են միայն մունիցիպալ ավտոբուսներով ու երթուղայիններով:

Չնայած այն բանին, որ քաղաքապետարանը գործի Էր դրել ավտոբուսների լրացուցիչ երթուղիներ, վերգետնյա գերբեռնված փոխադրամիջոցները եւ տաքսիների կտրուկ աճած սակագները հանգեցրել Էին տրանսպորտային կոլապսի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am