Ղազախստանի հավաքականը ջախջախել է Ադրբեջանի ընտրանուն

Armenpress 21:15, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականն ընկերական խաղում խոշոր հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, սեփական հարկի տակ ղազախ ֆուտբոլիստները խփել են երեք անպատասխան գնդակ:

13-րդ րոպեին աչքի է ընկել Ռոման Մուրթազաևը, մեկ րոպե անց՝ Սերիկժան Մուժիկովը հաշիվը կրկնապատկել է: Ղազախստանի ընտրանին երրորդ գնդակը հեղինակել է խաղավերջում:

   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am